Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը հրճված թիթեռ են նկարում գործով զբաղվելու փոխարեն. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Իշխանությունն իր համար է հրճվում, որ մի շարք համայնքներում հաղթել է, ընդդիմությունն իր համար է հրճվանքի մեջ «ջախջախիչ» հաղթանակի համար, ինձ համար երկուսի պահվածքն էլ անհասկանալի է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Փոխանակ նստեն և փորձեն վերլուծել, թե ինչ է առհասարակ կատարվում երկրում, փորձեն հասկանալ ՏԻՄ ընտրությունների մասնակցության տոկոսն ինչու է այդքան քիչ: Իշխանությունն, օրինակ, փորձի հասկանալ, թե ոնց եղավ, որ երեք տարվա մեջ վարկանիշի այդ ահռելի պաշարը Փաշինյանը մսխեց, իսկ ընդդիմությունը պարզի, թե այդ մսխված վարկանիշից ինչու իրենց չի գալիս։ Էս ամենը թողած՝ նստած, հրճվանքի մեջ թիթեռ են նկարում»,-նշել է Քոչարյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչպես ՏԻՄ ընտրությունները կազդեն ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում: