Ավտովթար Արմավիրի մարզում. Էջմիածնում բախվել են Chevrolet-ն ու Opel-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

վթար

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Լևոն Ա.-ի վարած Chevrolet մակնիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 63-ամյա Մնացական Մ.-ի վարած Օpel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Օpel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

--00--ԱԹ