Վայոց Ձորում Mercedes-ը բախվել է պատնեշին և գլխիվայր շրջվել. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակական

Վայոց Ձորի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին,  ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:40–ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 26-ամյա Արթուր Առաքելյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2.2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Ա. Առաքելյանն ու նրա ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 46-ամյա Անահիտ Շաբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվ ժամանած ԱԻՆ փրկարարները:

Կայքի տեղեկություններով՝  վիրավորները  մայր ու որդի են:

--00--ԿԿ