Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Վահե Արզումանյանը հայտնաբերվել է Չարենցավանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 30-ամյա Վահե Արզումանյանը։

Չարենցավանի ոստիկանների և քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և քննչական բաժին է ներկայացվել որպես անհետ կորած որոնվող Վահե Արզումանյանը։ Նա հայտնել է, որ նոյեմբերի 4-ից եղել է Երևան, Գյումրի, Վանաձոր և Դիլիջան քաղաքների հյուրանոցներում։

Կատարվում է նախաքննություն։

--00—ԼՄ