1 տարի ժամանակ ենք ստացել գազի թեման ավելի մանրամասն քննարկելու համար․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 25, 24News

Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ երկարաժամկետ առումով  գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել Եվրասիական տնտեսական միության շրջանակում:  

«Առայժմ խոսքն այն մասին է, որ 2019 թ. գազի սակագինը Հայաստանի սպառողների համար չբարձրանա: Փաստացի սա նշանակում է, որ մենք մեկ տարի ժամանակ ունենք, որպեսզի շարունակենք կոնսուլտացիաները մեր գործընկերների հետ Ռուսաստանից, «Գազպրոմ»-ից և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում, որպեսզի լուծենք այս հարցը երկարաժամկետ առումով: Իհարկե, ավելի լավ կլինի, որ այս հարցը լուծվի ԵԱՏՄ շրջանակում, որովհետև ես կարծում եմ, որ սա ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ մենք խոսում ենք ընդհանուր տնտեսական տարածքի մասին: Մենք կաշխատենք այս ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշել է, որ ՌԴ-ից՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի թանկացմամբ պայմանավորված, Հայաստանի կառավարությունը ոչինչ չի սուբսիդավորելու, ամեն ինչ նույնն է մնալու՝ շեշտելով, որ պարզապես ժամանակ են ստանում գազի թեման ավելի մանրամասն քննարկելու համար: