38-ամյա քաղաքացու ավտոմեքենայում հայտնաբերվել է «Ֆաբարմ» տիպի հրացան և 3 փամփուշտ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Պարեկային ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանման շուրջօրյա ծառայությունը մայրաքաղաքում՝ հայտնաբերելով ինչպես ճանապարհատրանսպորտային կանոնները խախտողներին, այնպես էլ բացահայտելով հանցագործություններ։

Դեկտեմբերի 4-ին, ժամը 3.10-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Բագրևանդի փողոցից, ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի 38-ամյա մի բնակչի՝ իր «Մերսեդեսով» հանդերձ:

Մեքենայի զննությամբ վարորդը բեռնախցիկից ներկայացրել է «Ֆաբարմ» տիպի 12 մմ տրամաչափի հրացան և 3 փամփուշտ։

Կատարվում է քննություն։

--00—ԼՄ