Հաագայի դատարանն Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

Հաագա

Հաագայում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը։

ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան (ICERD) խախտելու մեջ և միջնորդել են շտապ քայլեր ձեռնարկել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Երևանը հայց էր ներկայացրել Բաքվի դեմ՝ Ռասայական խտրականության մասին միջազգային կոնվենցիայի վեց հոդված խախտելու մեղադրանքով, ներկայացնելով նաև ապացույցներ՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ խոշտանգումներ և նվաստացումներ իրականացնելու փաստերի վերաբերյալ։

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին խնդրել է նաև մինչև բուն գործով վճիռ կայացնելը միջանկյալ միջոցներ կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու փակել Բաքվի «ռազմավարի պուրակը»։

 Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել և ՀՀ-ին մեղադրել նույնանման արարքների մեջ։

 --00—ՄՀ