Նույն ավտորիտար ռեժիմն է, ամեն ինչ որոշում է Փաշինյանը, իսկ մնացածը կոճակ սեղմող են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Նույն ավտորիտար ռեժիմն է, ամեն ինչ որոշում է Փաշինյանը, իսկ մնացածը կոճակ սեղմող են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

Աբրահամյանի համոզմամբ՝ արտաքին քաղաքականության մեջ գեղջկական խորամանկությունը չի անցնում, չի բացառվում մի նոր բախում, քանի որ ՀՀ իշխանությունը այդպես էլ չհասկացավ, որ չի կարելի կես բերան պայմանավորվել, հետո հրաժարվել այդ պայմանավորվածությունից։ 

«Առավոտ» օրաթերթի գլխավորը նաև կարծիք հայտնեց, որ չի ընդունում ընդդիմության տեսակետը, թե իշխանությունները դավաճան են։ Ըստ Արամ Աբրահամյանի՝ իշխանությունն իսկապես շատ բաներ չի հասկանում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։