Ոչ ոք չի վախենում Ադրբեջանից, բանակում ստորաբաժանումներ կան, որ պատրաստ են ոչնչացնել հակառակորդին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ոչ ոք չի վախենում Ադրբեջանից, բանակում ստորաբաժանումներ կան, որ պատրաստ են ոչնչացնել հակառակորդին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց գնդապետ Բորիս Ավագյանը։

Գնդապետի համոզմամբ՝ քանի դեռ քննություն չի եղել, ոչ ոք իրավունք չունի տանը նստած եզրակացություններ անել գերիների մասին, իսկ Ալեն Սիմոնյանն էլ չպետք է մոռանա, որ ինքը ՀՀ ԱԺ խոսնակն է, գերեվարված քաղաքացիների մասին այդ ոճով չի կարելի խոսել։

Ավագյանը նաև նշեց, որ գերիների դիմաց ոչ մի մետր հող տալու կարիք չունենք, իսկ Բաքուն այդքան իրավասություն չունի, որ շահարկի գերիների հարցը, նրանք առանց փոխզիջումների կվերադարձվեն։

Խոսելով հավանական պատերազմի մասին՝ Ավագյանը համոզմունք հայտնեց, թե խիստ կասկածում է, որ Ալիևը պատրաստ է մեծ բախման։ Նրա կարծիքով, այս հարցում Բաքուն դժվար թե հաջողության հասնի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր