Երբեք չհամեմատեք ներկա որևէ բան՝ նախկինում եղածի հետ․ դեռ շատ փոքր եք ու անարժան․ Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

արտակ զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․

«Երբեք չհամեմատեք ներկա որևէ բան՝ նախկինում եղածի հետ։ Դրանով ոչ միայն վիրավորում եք նախկիներին, այլ նաև մահացու մեղք եք գործում Ձեր խղճի և Աստծո առաջ։ Նախկինում դուք ունեիք Հայրենիք, անվտանգություն, կայունություն և ազգային արժանապատվություն։

Այսինքն՝ Մարդ էիք, ինքնիշխան պետության պաշտպանված քաղաքացի։
Իսկ այսօր ի՞նչ ունեք, և ի՞նչն եք ինչի հետ համեմատում։

Մի համեմատեք ու մի համեմատվեք նախկինի հետ։ Դուք այդ իրավունքը չեք վաստակել, դեռ շատ փոքր եք ու անարժան»։

--00--ԱՀ

Տեսանյութեր