ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24 News

եահկ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որով  իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը:

«Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում շարունակել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկխոսությունը, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով ՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղությանը նպաստելու համար:

ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և ամբողջ ծավալով կատարել այն պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և հաստատել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի, ինչպես նաև հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների մեջ: Նրանք վերահաստատում են իրենց դիրքորոշումը՝ հավատարիմ մնալու ԼՂ հակամարտության կարգավորման համար համապարփակ լուծումներ գտնելու հարցում կողմերի հետ համագործակցությանը։ 

--00--ԱՀ