ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կորոնավիրուսով վարակվածի հետ շփումից հետո ինքնամեկուսացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսով վարակվածի հետ շփվելուց հետո ինքնամեկուսացել է մինչև հինգշաբթի․ նա հիվանդության ախտանիշներ չունի։ Այս մասին հայտնել է գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ֆարհան Խակը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հաստատում ենք, որ գլխավոր քարտուղարը կապի մեջ է եղել այն անձի հետ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել», - ասել է Հեքը:

«Նա ախտանիշներ չունի, առաջին թեստը, որը նա հանձնել է, բացասական է եղել: Այնուամենայնիվ, որպես նախազգուշական միջոց, նա կաշխատի տնից մինչև նոր թեստի հանձնումը՝ դեկտեմբերի 9-ը»։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 72 տարեկան է, և որ Նյու Յորքում գրանցվել է կորոնավիրուսի՝ «օմիկրոն» շտամներով վարակման դեպքեր։

--00—ԼՄ