Կարլսենը երրորդ հաղթանակը տոնեց աշխարհի չեմպիոնի մրցախաղում

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24 News

կառլսեն

Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի 9-րդպարտիան ավարտվեց Մագնուս Կարլսենի հաղթանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դուբայում ընթացող աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի 9-րդպարտիայում Կարլսենը սև խաղաքարերով էր մրցում ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ: Պարտիայի 39-րդ քայլին նորվեգացին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այժմ Կարլսենն ունի 6, իսկ ռուս ՅանՆեպոմնյաշչին` 3 միավոր:

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը մեկնարկել է նոյեմբերի 26-ին: Այնբաղկացած է 14 դասական պարտիայից: Գրոսմայստերը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր,կդառնա աշխարհի չեմպիոն: Մրցախաղը կեզրափակվի դեկտեմբերի 15-ին: Հաղթողը կստանա 2 միլիոն եվրո:

  --00—ՄՀ

Տեսանյութեր