ՀԱՊԿ ներկայացուցիչները Լիբանանում ծանոթացել են հայ խաղաղապահների առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչները դեկտեմբերի 5-ից 9-ը գտնվում են Լիբանանում` ծանոթանալու ՄԱԿ-ի հովանու ներքո գործող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքից։

ՄԱԿ-ի առաքելությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ երեք երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի զինված կազմավորումները։ ՀԱՊԿ-ը ներկայումս ակտիվորեն աշխատում է ՀԱՊԿ խաղաղապահ ներուժը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ ներառելու ուղղությամբ, սա կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Ուղևորության հիմնական նպատակն է ծանոթանալ UNIFIL առաքելության գործունեությանը, ուսումնասիրել բազմազգ խաղաղապահ զորամիավորումների կողմից խաղաղապահ խնդիրների իրականացման առանձնահատկությունները, նշվում է զեկույցում։

Ուղևորության շրջանակներում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի պաշտոնակատար Ջեք Քրիստոֆիդեսի, ինչպես նաև Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շտաբի պետ, բրիգադային գեներալ Հյուբերտ Գոմարդի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել խաղաղապահության ոլորտում համագործակցության հնարավոր ոլորտների շուրջ։

--00—ԼՄ

Տեսանյութեր