Պաշտպանության նախարարությունը չի ապահովում զինծառայողների հանգստի և արձակուրդի իրավունքը. ՀՔԱՎ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24 News

զինվոր

2021 թ․ օգոստոսից ի վեր ՀՔԱՎ-ը զինծառայողների հարազատներից ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը օրենքով նախատեսված հիմնական արձակուրդ չի տրամադրում, ինչպես նաև սահմանված ժամկետից երկար է պահում մարտական հեթապահությունում. տեղեկացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից:

Այս խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և պարտադիր ժամկետային զինծառայողների մարտական հերթապահության հերթափոխի հաճախականությունն ու մարտական հերթապահության կրման ժամկետները վերանայելու պահանջով 2021 թ․ սեպտեմբերի 6-ին և հոկտեմբերի 8-ին ՀՔԱՎ-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին։ Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ՊՆ-ն խախտում է զինծառայողների հանգստի իրավունքը՝ նրանց սահմանված ժամկետից երկար պահելով մարտական հերթապահությունում, ինչը կարող է բացասաբար ազդել զինծառայողների ֆիզիկական եւ հոգեկան առողջության, ֆիզիկական պատրաստվածության և մարտական հերթապահության պատշաճ իրականացման վրա։

--00—ՄՀ