Մասիսի հիվանդանոցի բակում մահացած հայտնաբերված տղամարդը հետախուզման մեջ էր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

 

Դեկտեմբերի 5-ին հաղորդվել էր, որ «Մասիս» բժշկական կենտրոնի բակում, նստարանին նստած վիճակում, հայտնաբերվել է տղամարդու դի՝ առանց բռնության հետքերի:

Ոստիկանության Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 7-ին պարզվել է, որ մահացածը 2021 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձին հանցակցելը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզվող 49-ամյա Վրեժ Հ.-ն է:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

--00—ԼՄ

Տեսանյութեր