ՌԴ-ն ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձին Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Կուզմինը ՄԱԿ-ի՝ Անվտանգության խորհրդի նիստում փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչությանը կոչ է արել ակտիվացնել փախստականների և ներքին տեղահանված անձնանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին ուղղված աշխատանքը: 

Ռուսական կողմը ելնում է նրանից, որ խոսքը կարող է վերաբերել հանձնակատարի վարչության կողմից համալիր աջակցությանը ապաքաղաքականացված հիմքով՝ խնդրի զուտ հումանիտար բնույթի շեշտադրմամբ: Կոչ ենք անում հանձնակատարի վարչությանը շարունակել երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ տարածաշրջանում հումանիտար հասանելիություն ձեռք բերելու համար»,- ասվում է Կուզմինի  հայտարարության մեջ:  

Նա նաև հիշեցրել է, որ ներքին տեղահանվածներին և փախստականներին՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձնելու կոչը հիմքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։

--00—ԼՄ