Պարեկները հայտնաբերել են գողացած համարանիշով մեքենա. վարորդը հատուկ պահպանվող տարածքից փախել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

լադա

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Համազասպ Լալայանն ու Հայկ Պետրոսյանը ծառայություն կատարելու ընթացքում՝ ժամը 04:00-ի սահմանում, Խորենացի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում,  նկատել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ պարեկները, մոտենալով նշված ավտոմեքենային, ստուգման նպատակով այն տեղափոխել են պարեկային ծառայութան  Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Արդեն տեղում պարզվել է, որ համարանիշները իրենը չեն ու մինչ հատուկ պահպանվող տարածքում պարեկներն  արձանագրություն էին կազմում, վարորդը դիմել է փախուստի:

Պարեկները, ճշտելով մեքենայի համարանիշների սեփականատիրոջ ինքնությունը, հեռախոսակապի միջոցով այդ մասին հայտնել են նրան, ով էլ պատասխանել է, որ  համարանիշները իրենն են և այն գողացել են Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վրայից:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրը նաև հայտնում է, որ փախուտի դիմած վարորդը 22-ամյա Գարիկ Մ.-ն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:  

--00—ԼՄ