Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4226 նոր դեպք, 24 ժամում մահացել է 53 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

կորնա

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4226 նոր դեպք։ Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 53 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 12 հազար 519։ Ապաքինվել է 4091 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge կայքէջից: 

Ընդհանուր առմամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսով վարակման 875 հազար 806 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը երկրում 817 հազար 963 է:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 միլիոն 264 հազար 582 պատվաստում, օրական՝ 11 հազար 943:

--00—ԼՄ