Կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24 News

բաբկեն

Գյումրիի բժշկական կենտրոնի էջը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը:

 Նասիբյանն աշխատել է Լենինականի եւ Գյումրու գրեթե բոլոր հիվանդանոցներում, ինչպես նաեւ Գյումրու բժշկական կենտրոնում:

Բաբկեն Նասիբյանը ծնունդով Արցախի Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղից է: 1966-67 թվականներին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետը: Ծառայել է սովետական բանակում:

Արցախյան առաջին պատերազմի մասնակից է:

«Սիրում էի բժշկի խալաթը, մասնագիտությունը, հետո էլ մեր եւ հարեւան գյուղերում չկար բժիշկ, որոշեցի բացը լրացնել՝ ինքս բժիշկ դառնալով»,-տարիներ առաջ հարցազրույցներից մեկում նշել էր բժիշկ Նասիբյանը:

Գյումրու բժշկական կենտրոնի աշխատակազմը ցավում է անվանի վիրաբույժի մահվան կապակցությամբ եւ զորակցություն հայտնում Նասիբյանների ընտանիքին:

Բաբկեն Նասիբյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր:

  --00—ՄՀ