Աշխատանքային շաբաթը սկսվել հունվարի 3-ին․ Արցախի ԱԺ-ն կքննարկի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

ԱՀ կառավարությունը հավանություն է տվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն ուղարկել խորհրդարան՝ քննարկման: 

Օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում  2022 թվականից Ամանորն ու Ծննդյան տոները դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը նշվելու են որպես ոչ աշխատանքային օրեր: Աշխատանքային շաբաթն էլ սկսվելու է հունվարի 3-ին:

--00—ԼՄ