Իմ անունով անշարժ գույք գոյություն չունի. Սեյրան Օհանյանի կին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ռուզան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան էջում գրառում է արել։

«Մի րոպե մի բան ասեմ. իմ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի անունով որևէ անշարժ գույք կալանավորված չէ, որովհետև իմ անունով անշարժ գույք գոյություն չունի։

Հ․ Գ. Ապատեղեկատվությունը և շանտաժը անզորության նշան են»,-գրել է նա։

Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանքի տակ է դրել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների գույքը՝ բավարարելով դատախազության միջնորդությունը։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց։ Խոսքը վերաբերում էր ՊՆ նախկին ղեկավր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը և միջնորդել՝ կալանք դնելու գույքերի վրա, որը բավարարվել է։

--00—ԼՄ