Իրականացվել են փակ տարածքում ԱԹՍ-ների շահագործելու փորձեր. ԱԻՆ-ն ամփոփում է նոյեմբերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԻՆ-ում անցկացվել է ամենամսյա խորհրդակցություն. ամփոփվել են աշխատակազմի ստորաբաժանումների կողմից նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:

ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանն իր զեկույցում անդրադարձել է ինչպես քաղաքացիական ստորաբաժանումների, այնպես էլ ՊՈԱԿ-ների աշխատանքներին: Ի թիվս այլ ընթացիկ հարցերի, նշվել է, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը կնքել է փորձաքննության իրականացման թվով 229 պայմանագիր, 1149 ԱՎՕ-ների տրվել է փորձաքննության եզրակացություններ: Ուշադրության կենտրոնում է եղել ՊՈԱԿ-ի մասնագետների վերապատրաստման հարցը. ուսումնական կենտրոնում ուսուցանվել է տեխնիկական անվտանգության թվով 54 մասնագետ կադրեր:

Վերսկսվել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության կողմից ԱԻՆ աշխատակիցների համար կազմակերպվող անգլերեն լեզվի դասընթացները:

Զեկույցներով հանդես են եկել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արմենուհի Մկոյանը, Իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանիկ Սանթրոսյանը:

Հ. Մաթևոսյանը տեղեկացրել է ակադեմիայում կատարվող աշխատանքների և քաղաքացիական ծառայողների համար անցկացված՝ «Աղետների ռիսկի կառավարման, քաղաքականության մշակման կարողությունների զարգացում», «Ճգնաժամային կառավարում», «Աղետների հոգեբանություն», «Մարդկային ռեսուրսների կառավարում», «ՔՊ հիմնահարցեր» թեմաներով դասընթացների մասին:

Իրականացվել են փակ տարածքում ԱԹՍ-ների շահագործելու փորձեր, որոնք կիրառվելու են բարձրահարկ շենքերում հրդեհների ժամանակ նախնական ուսումնասիրությունների նպատակով: Ակադեմիայում ԱԹՍ-ները ռոբոտների վերածելու և տարատեսակ սարքերով հագեցնելու աշխատանքները շարունակվում են:

Նախարար Անդրանիկ Փիլոյանն ամփոփել է ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակության եռօրյա այցի ընթացքում հայկական կողմի հետ կատարված աշխատանքները:

Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել է համապատասխան հանձնարարականներ:

--00—ԼՄ