Ադրբեջանը «կասկածում է» Հայաստանի տրամադրած քարտեզի հավաստիության վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ական

Անցյալ շաբաթ Երևանի կողմից Բաքվին տրված ականապատ քարտեզները, ըստ նախնական գնահատականի, ճշգրիտ չեն, այդ մասին ասել է Ադրբեջանի հակաականային գործողությունների գործակալության (ANAMA) նախագահ Վուգար Սուլեյմանովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ներկայացված ձևաթղթերի նախնական ուսումնասիրության ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ դրանք անվստահելի են, անպետք և ոչ ճշգրիտ, ներկայացված ձևաթղթերի համապարփակ վերլուծությունից հետո հանրությանը կտեղեկացնենք, թե որքանով են դրանք ճշգրիտ և ինչ տարածքներ են ընդգրկում»,- ասել է Սուլեյմանովը։

--00—ԼՄ