Երևանի քաղաքապետարանը նախկին նախարարին կոչ է անում դադարեցնել Այգեստան 12-ում շինարարությունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24 News

շինարարություն

Երևան քաղաքի Այգեստան 12-րդ փողոցի հ.8 հասցեում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, դեռևս ս. թ. սեպտեմբերից սկսած, իրականացվել են բնակելի տան տանիքի վերակառուցման ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Բացի այդ, ս․ թ․ նոյեմբեր ամսվա վերջերից սկսած մինչ օրս, նույն հասցեում իրականացվում են նաև երկհարկանի շինության կառուցման ինքնակամ աշխատանքներ։

Ըստ ձեռքբերված բանավոր տեղեկատվության, Գ․ Մանուկյանի մահից հետո, այդ հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները, նախաձեռնվել, կազմակերպվել են և իրականացվում են վերջինիս որդու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից:  

Մանրամասները՝  տեսանյութում։

  --00—ՄՀ