Երասխ-Հորադիզ երկաթգծի բացումը կապ կստեղծի նաև Իրանի և Վրաստանի հետ. խաղաղության մանդատը սա է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Մենք ճանապարհների հետ կապված քննարկումներ ենք իրականացնում բացառապես երկրների իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում, այսինքն՝ ճանապարհները, որոնք անցնելու են տվյալ երկրներով, և որոնց շուրջ մենք քննարկումներ ենք վարում, ենթակա են լինելու տվյալ երկրի ինքնիշխանության կանոններին։ Այս մասին ԱԺ- Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով [եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներին։

«Երկթագծի մասով բավականին ընդհանուր մոտեցումներ կան։ Մեր բանակցությունները Երասխից Հորադիզ գծին են վերաբերում։ Այդ հատվածը կարևոր է, քանի որ ոչ միայն ինքնուրույն հատված է, այլև Երասխից իրանական Ջուլֆայի հետ կապ ստանալու հնարավորություն է, նաև օղակ, որը կապում է Վրաստանի երկաթգծի հետ և դառնում տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային լուծում»,- ասաց Գրիգորյանը։

--00--ԿԿ 

Տեսանյութեր