Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում.  կա 1 զոհ, 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակական

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes և Iveco մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Iveco-ն կողաշրջվել է, իսկ Mercedes-ում հրդեհ է բռնկվել։ Ավտովթար-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի քաղաքացիների և հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներին։  

--00--ԿԿ