Եթե տենց հոխորտալ գիտես ու «դուխ» ունես ,գնա Ադրբեջանի ղեկավարի վրա հոխորտա․ Շարմազանովը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Շարմազանով

Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կապիտուլյանտ,հերիք է Սերժ Սարգսյանին մեջբերես։

Սերժ Սարգսյանի օրոք մենք հաղթել ենք Ադրբեջանին։
Սերժ Սարգսյանի օրոք Շուշին ու Հադրութը հայկական էին։
Սերժ Սարգսյանի օրոք Ալիեւը բողոքում էր,որ իրեն ճնշում են ճանաչելու Արցախի անկախությունը։
Սերժ Սարգսյանն ասել է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում եւ իր օրոք Արցախը հայկական էր ամբողջությամբ։

Իսկ դու ասել ես՝Ալիեւը կիրթ է եւ կառուցողական ,ինչպես նաեւ ՝Արցախը Հայաստան է ու վերջ,բայց Արցախի մեծ մասը ստորագրությամբ տվեցիր «կառուցողական» գործընկերոջդ։
Դու էիր հոխորտում՝ ինչ պետք է,դա էլ կբանակցեմ։
Տեսանք քո բանակցածը՝կապիտուլյացիա։

Սերժ Սարգսյանը Եռատոնի,
խորհրդանիշ է, իսկ դու՝ էրատո ջոկատի :
Եվ վերջում,եթե տենց հոխորտալ գիտես ու «դուխ» ունես ,գնա Ադրբեջանի ղեկավարի վրա հոխորտա։
Չնայած ումից ինչ եմ պահանջում…»։

--00--ԱՀ

Տեսանյութեր