Մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Ստորաբաժանումների համատեղ գործողությունները և տարբեր իրավիճակներում մարտի վարման հմտությունները զարգացնելու նպատակով դեկտեմբերի 6-ից 8-ը N զորամիավորման մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, տանկային ստորաբաժանումների աջակցությամբ անձնակազմը կասեցրել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը, մարտական կրակով ոչնչացրել կարևորագույն օբյեկտներն ու կրակակետերը, բարենպաստ պայմաններ ստեղծել հակահարձակման համար։

Ըստ աղբյուրի՝ հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի գործողություններն ու ստորաբաժանումներին առաջադրված մարտական խնդիրների կատարման հմտությունները։

--00--ԱՀ

Տեսանյութեր