Ռեմբո ենք ուզում, գերի հանձնվելը վատ է, չհանձնվելը՝ ինքնասպանություն. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Գերիների հարցի բարոյական կողմը պետք է չէ լայն, հանրային քննարկել, սա զորքի մարտունակության վրա ազդող երևույթ է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, սխալ դիսկուրս է քննարկել, թե որքանով է ճիշտ գերի հանձնվելը կամ չհանձնվելը: 

«Այստեղ ինձ համար մի բան է ակնհայտ․ զինվորը հնարավորության դեպքում պետք է մինչև վերջ կռվի, բայց եթե ինչ-ինչ պայմաններում հայտնվել է գերության մեջ, պետության սուրբ պարտքն է գնալ զինվորի հետևից մինչև վերջ»,-ասել է Հովհաննիսյանը: 

Նրա կարծիքով, հայ հասարակությունը երկու ծայրահեղության մեջ է ընկնում․ գերի ընկնելը վատ է, չհանձնվելը՝ ինքնասպանություն․«Մեզ ռեմբոներ ենք պետք, որ բոլորին ոչնչացնի ու ինքը կենդանի մնա»: 

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ կարևոր հարցերի: 
Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ