Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները պետք է արագ սկսել. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

լավրով

Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն անհրաժեշտ է սկսել հնարավորինս կարճ ժամանակահատվածում։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, այս մասին Սերգեյ Լավրովը նշել է իր հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ չորեքշաբթի՝ երեկոյան, տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ 

«Ռուսական կողմը շեշտել է հնարավորինս արագ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և հետո արդեն սահմանազատման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը, ինչպես նաև գործնական հարթություն տեղափոխել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ձեռքբերած պայմանավորվածություններն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որոնք վերաբերվում են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը», - ասված է հաղորդագրությունում։

--00—ԼՄ