«Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՃՏՊ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 13։28-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 171-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1961 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը․ կան տուժածներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 1961 թ.) տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

--00--ԱՀ