Հակոբ Սիմիդյանի՝ շրջակա միջավայրի նախարար նշանակվելու հրամանը ստորագրվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ Սիմիդյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, իսկ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՊՎԾ պետ։

--00—ԼՄ