«Ճամփորդում եմ առանց քովիդ» ծրագիրը բացեց սահմանները, պետք է ընդլայնել աշխարհագրությունը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հեռախոսային հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) փոխնախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարած «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» կողմից, հնարավորություն տվեց համավարակի ժամանակ բացել Եվրասիական տնտեսական միության տարածքում ազատ ուղևորափոխադրումները։ Այս մասին ուրբաթ տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Համավարակի պայմաններում բնակչության ազատ տեղաշարժի վերականգնումը հնարավոր եղավ «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հեռախոսային հավելվածի շնորհիվ։ Ի դեպ, բացի ԵԱՏՄ անդամ երկրներից այն օգտագործվում է նաև այլ երկրներում՝ Ադրբեջանում, Մոլդովայում, Ուզբեկստանում և Տաջիկստանում։ Մենք առաջարկում ենք շարունակել այս հավելվածի աշխարհագրական տարածքի ընդլայնման և ֆունկցիոնալության ուղղությամբ», - ասել է Պուտինը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ