Ինչպես ծագեց «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը հայերեն թարգմանելու գաղափարը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը շատ կարևոր է տնտեսագետների համար, ուստի և «Արդշինբանկը»՝ որպես Հայաստանի կարևոր ֆինանսական ինստիտուտներից մեկը, իր կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում որոշեց այն թարգմանել։ Այս մասին գրքի շնորհանդեսին հայտարարեց բանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը՝ պատմելով գիրքը թարգմանելու գաղափարի հղացման մասին։ 

«Մի օր Դավիթ Սարգսյանի հետ (բանկի ֆինանսական տնօրեն, ֆինանսների նախկին նախարար - խմբ.) իմ առանձնասենյակում զրուցում էին։ Եվ մեր երրորդ զրուցակցից զարմանքով իմացանք, որ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գրքի հայերեն թարգմանությունը չկա», - պատմեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ