Երևանում պարեկները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Շամշյան

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 10:30-ի սահմաններում պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Հալաբյան և Կիևյան փողոցներում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 քաղաքացի ու հայտնել, որ մի տղամարդ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրեն ցած նետել:

Պարեկները կարողացել են այդ քաղաքացու հետ զրուցել, ինչի արդյունքում էլ նա հրաժարվել է դիմել այդ ծայրահեղ քայլին, ապա պարեկների օգնությամբ վտանգավոր եզրագծից տեղափոխվել է անվտանգ վայր: Նրան ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Կայքի տեղեկություններով՝ տղամարդն իր այդ քայլը պատճառաբանել է նրանով, որ  ունի սոցիալական խնդիրներ, վերջերս է ազատվել  ազատազրկման վայրից ու չի ուզում ապրել: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

--00--ԱԹ