ՌԴ-ն կարող է ջղայնանալ ու պատժել Ադրբեջանին հօգուտ Արցախի. Հայկ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ի սկզբանե Արցախը եղել է Խորհրդային միության մաս, որը ԽՍՀՄ-ը ժառանգել է Կայսերական Ռուսաստանից, որն էլ իր հերթին զենքով այն գրավել է պարսիկներից: Այս մասին 24TV-ի եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը:

Նրա խոսքով, ՌԴ-ն Արցախը միշտ համարել է իրենը, հանգամանքների բերումով Խորհրդային միությունը փլուզվեց, բայց դա դեռ չի նշանակում, որ դրա հիմնական ժառանգորդը՝ ՌԴ-ն, հրաժարվում է Արցախից:

«Ղարաբաղի միջոցով Հայաստանին և Ադրբեջանին 30 տարի ՌԴ-ն կարողացավ պահել իր ազդեցության տիրույթում, Հայաստանն ավելի շատ էր այդ ազդեցության տիրույթում, որովհետև Արցախն իր մոտ էր, հիմա Ղարաբաղը մասնակիորեն տրվել է Ադրբեջանին: Այսօր արդեն ստեղծված իրավիճակում, եթե Ադրբեջանը չհամաձայնեց մտնել Միութենական պետություն, ՌԴ-ն ջղայնանալու է ու Ադրբեջանին պատժի՝ հօգուտ Արցախի»,-ասել է Մանասյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: