Սինգապուրը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաներին Pfizer-ով պատվաստմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Աշխարհ

Սինգապուրի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer – BioNTech-ի պատվաստանյութի կիրառումը 5-11 տարեկան երեխաների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնագետները նշել են, որ երեխաների պատվաստման առավելությունները գերազանցում են հնարավոր ռիսկերը՝ հատկապես հաշվի առնելով կորոնավիրուսի նոր շտամերի ի հայտ գալու հանգամանքը:

Պատվաստումներն իրականացվելու են առաջին և երկրորդ դեղաչափի միջև 21 օրյա ընդմիջմամբ:

Այսօրվա դրությամբ՝ Սինգապուրում լիարժեք պատվաստված է ողջ բնակչության 87 տոկոսը, կամ ըստ տարիքի և առողջական դրության թույլատրելի բնակիչների 96 տոկոսը:

--0--ԿԿ