ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24 News
Արևմտյան Վրաստանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին ասված է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում։
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Թբիլիսիի ժամանակով 22:30-ին՝ Վրաստանի մայրաքաղաքից 280 կիլոմետր հեռավորության վրա։
Ցնցումները կարճատև են եղել։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
--00--ԱՀ