Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

վլադիմիր գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն մեկ շաբաթ է` բժիշկների հսկողության տակ է: Ինչպես հայտնում է Sputnik.Armenia-ն, Գասպարյանի առողջական վիճակն այնքան է վատացել, որ նրան տեղափոխել են մայրաքաղաքի կլինիկաներից մեկը: Առողջական վիճակի վատացման պատճառը դեռ հունվարին տարած կաթվածն է:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս նախկին ոստիկանապետին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /:

--00--ԱԹ