ԱԺ-ի կիսագողական բարքերը մեր ժողովրդի հայելին են. Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ԱԺ֊ի կիսագողական բարքերը մեր ժողովրդի հայելին են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։

Բաբայանը նոր էր վերադարձել Արցախից և ներկայացրեց իր տպավորությունները։ Նրա դիտարկմամբ՝ Արցախը հիշեցնում է Գյումրին՝ երկրաշարժից հետո, անորոշությունն է միավորում բոլորին, բայց ի տարբերություն Հայաստանի, Արցախում քիչ է դեմագոգիան, մարդիկ հակված են վերականգնել իրենց երկիրը և շատ ավելի սթափ են։

Խոսելով պատերազմի և խաղաղության, ինչպես նաև ներքաղաքական հիմնախնդիրների մասին՝ Բաբայանը նշեց, որ խաղաղություն կլիներ ՀՀ֊ի լիակատար պարտության դեպքում, բայց պատերազմը շարունակվում է, քանի որ Հայաստանը չի կապիտուլացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։