Արտակարգ դեպք Սևանի գաղութում. ներնետված փաթեթները չհասան հասցեատերերին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

փաթեթ

Վերջին 3 օրերի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության  «Սևան»  քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտանաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ, ականջակալներ, լիցքավորիչներ, մոտ 40 գ կանեփանման զանգվածներ (B8 դեղահաբեր) և այլ կասկածելի իրեր ու զանգվածներ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ ամենը գաղութի ծառայողները հայտնաբերել են դեկտեմբերի 10 –ին և  13-ին՝ աչալուրջ ծառայության շնորհիվ, քանի որ տեղի են ունեցել ներնետումներ ու եթե գաղութի աշխատակիցները ուշադիր չլինեին, ներնետված փաթեթները գտնելու էին հասցեատերերին:

Փաստի առթիվ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱԹ