Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, մրցումները շարունակվում են. ծանրամարտի ԱԱ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Սպորտ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել 89 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանը ներկայացնում է Անդրանիկ Կարապետյանը և առայժմ փայլուն է հանդես գալիս: Առաջին վարժությունից հետո հայ մարզիկը առաջին տեղում է: Անդրանիկ սանձել է 167, 172 և 175 կգ-ոց ծանրաձողերը և վստահորեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում 171 կգ արդյունքով վրացի Ռեվազ Դավիթաձեն է, երրորդ տեղում կորեացի Յու Դոնգջուն 167 կգ արդյունքով: Այսպիսով՝ Անդրանիկը արդեն ունի փոքր ոսկե մեդալ:

Մրցումները շարունակվում են:

--00--ԿԿ