ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Պաշտոնական Մոսկվան հստակ հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ն Ուկրաինայում տեղադրի այն ՀՕՊ համակարգերը, որոնց վրա կարող են ցանկացած պահի ատոմային մարտագլխիկներով հրթիռ տեղադրել, որոնք, ի դեպ, արդեն կան Լեհաստանում և Ռումինիայում, դա իրենց համար կարմիր գիծ է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նրա խոսքով, ՌԴ-ն ասել է, որ այդ կարմիր գծերի հատման դեպքում նա կհարվածի ոչ միայն այդ հրթիռների տեղակայման վայրերին, այլ այնտեղ, որտեղ կայացվել է այդ որոշումը, իսկ դրանք Վաշինգտոնն ու Լոնդոնն են:
«ՀՀ-ն ՍՄՆ կողմից զոհասեղանին է դրված, և այդ գործընթացի քաղաքական առումով երևացող դերակատարը Նիկոլ Փաշինյանն է, թեև կա նաև ստվերային դերակատար՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը»,-ասել է ռազմական փորձագետը:
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ Նահապետյանը նշել է, որ Տավուշում նախապատրաստում են զիջումների գործընթացը, և առաջիկայում ներքաղաքական նոր շոուներ են լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում: