Սյունիքի մարզպետն արձակուրդ է մեկնել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

մելիքսեթ

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մելիքսեթ Պողոսյանին արձակուրդ տրամադրելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-24-ը ներառյալ:

2. Մելիքսեթ Պողոսյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը» , - նշված է որոշման մեջ։

--00--ԱՀ