Թուրքիայի՝ միջանցքի հարցը որպես նախապայման առաջադրելու պայմաններում, ՀՀ-ն գործընթաց է սկսել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

Աբրահամյան

 

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան և Երևանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ նշանակել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատագմավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ստացվում է, որ Թուրքիայի՝ միջանցքի հարցը որպես նախապայման առաջադրելու պայմաններում, Հայաստանը գործընթաց է սկսել։

ՀՀ-ից դեռևս պաշտոնական պարզաբանումներ այս հարցի շուրջ չի տրվել, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ մշտապես թուրքական կողմից է ստացվում, ապա բանագնացների նշանակման և կուլիսային պայմանավորվածությունների թեման լրիվ հավանական է թվում։

Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Էրդողանը տեղեկացրել էր, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը դրական ազդակներ է փոխանցել

Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ ՀՀ ԱԳ նախարարը խոստովանել էր, որ իշխանության դրական քարոզչության շրջանակներում ներկայացվող հայ-թուրքական գործընթացում, Թուրքիան միջանցքի հարցը որպես նախապայման է ներկայացնում։

Հերթական փակ, գաղտնի բնույթի գործընթացը քողազրկվեց, որի ավերիչ հետևանքները ամբողջությամբ դեռևս դժվար է գնահատել»։

--00—ՄՀ