Պարեկների կողմից բերման ենթարկված տղամարդու մեքենայում հրազեն ու ռազմամթերք կար

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

Դեկտեմբերի 8-ին, ժամը 22-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովայի փողոցի խաչմերուկից, հրազեն պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 52-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Լեքսուսով» հանդերձ։

Վարորդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել «Սայգա Մ3» տիպի որսորդական ողորկափող հրազեն, պահեստատուփ և 7,62 մմ տրամաչափի 26 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

--00—ՄՀ