ՊՆ զորամասում կապի վարժանքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

պն

Անձնակազմի մասնագիտական պատրաստության մակարդակի ամրապնդման նպատակով N զորամիավորման կապավորների հետ դեկտեմբերի 14-ին անցկացվել են վարժանքներ։

Զինծառայողները ծավալել են կապի հանգույցներ, ապահովել ազդանշանների հաղորդման և ստացման համակարգի անխափան աշխատանքը։ Ստուգվել է կառավարման կետերի գործունեության արդյունավետությունը։

--00—ՄՀ