Թուրքիան արևելյան շողոքորթությամբ մեզ իր ծուղակն է գցում, նա երբեք անկեղծ չի եղել. Աշոտ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Թուրքիան արևելյան շողոքորթությամբ մեզ իր ծուղակն է գցում, նա երբեք անկեղծ չի եղել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ մասնավորապես երկու պետություններից բանագնացներ ուղարկելու և խնդիրները քննարկելու հարցին։

Մելքոնյանի համոզմամբ՝ Թուրքիան իր պացիֆիստական կեղծավորությամբ եկել, մեր տան մեջ մեր սենյակներն է բաժանում, բայց իրականում նրա մոտեցումը չի փոխվել, նա ուզում է Զանգեզուրը պոկել և մեզ թողնել Երևանից մինչև Սևան հատվածը, այսինքն՝  վերադառնալ Բաթումի պայմանագրի 12 հազար․ քառ․ կմ Հայաստանին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։