Արագածոտնի մարզի կամավորականները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար Արագածոտնի մարզի Թալին և Արագածավան խոշորացված համայնքների մի խումբ կամավորականներ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով: Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից։

Պետական պարգևները մարտական ընկերներին է հանձնել Ապարան կամավորական գնդի հրամանատար, գնդապետ, Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը:

Պարգևատրման արարողությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը, մարտական գործողությունների մասնակիցներ և այլ հյուրեր:

«Ապարան» կամավորական գունդը, որի կազմում էին պարգևատրված ազատամարտիկները, Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում տեղակայված է եղել Քարվաճառի շրջանում՝ պայքարելով անառիկ պահել վստահված մարտական դիրքերն ու հայրենիքի սահմանները:

--00--ԿԿ